ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ի՞նչ են որոշել մինչև տարվա վերջ կիսել Ալիևն ու Փաշինյանը (խաղաղության սահմանագիծը)

Ի՞նչ են որոշել մինչև տարվա վերջ կիսել Ալիևն ու Փաշինյանը   (խաղաղության սահմանագիծը)
21.10.2023 | 08:04

«Ալիևն ու Փաշինյանը, երկկողմանի համաձայնության հիման վրա, պատրաստվում են միջազգային իրավունքից դուրս Ադրբեջան-Հայաստան պետական նոր սահմանի գծագրմանը։ Այդ ամենը իրականացվում է առանց որևիցե արժեքավոր փաստաթղթի հիմնավորմամբ»,- ասում է լրագրող, պատմաբան ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, հավելելով, որ, եթե խոսվում է Հայաստանի սահմաններից, ապա պետք է հարց տրվի վարչապետին, թե ինչու՞ փակեց քարտեզագրության ինստիտուտը, ինչու՞ վերացրեց արխիվները և ինչու՞ է ուղղորդվում Ադրբեջանի կողմից թելադրված սահմանազատման առաջարկներով։

Բագրատ Մովսիսյանը, թերթելով պատմության էջերը առնվազն 2 դարի կտրվածքով, մանրամասն ներկայացնում և բացատրում է, Ալիև-Փաշինյանի հավանական սահմանագծման պայմանավորվածությունների մասին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Մանրամասները` տեսանյութում:

Դիտվել է՝ 7598

Մեկնաբանություններ